Իրանը և «4+1» խումբը նոր փաստաթուղթ են մշակել
https://parstoday.ir/hy/news/iran-i158902-Իրանը_և_4_1_խումբը_նոր_փաստաթուղթ_են_մշակել
Իրանը և «4+1» խումբը մշակել են նախատեքստ, որում ներառված են Իրանի տեսակետները: Փաստաթուղթը, վերջնական տեսքի բերելու դեպքում, հիմք կհանդիսանա հետագա խորհրդակցությունների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 14:49 Asia/Tehran
  • Իրանը և «4+1» խումբը նոր փաստաթուղթ են մշակել

Իրանը և «4+1» խումբը մշակել են նախատեքստ, որում ներառված են Իրանի տեսակետները: Փաստաթուղթը, վերջնական տեսքի բերելու դեպքում, հիմք կհանդիսանա հետագա խորհրդակցությունների համար։

Վիեննայի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները կվերսկսվեն տասը օր ընդմիջումից հետո: Չնայած որոշ եվրոպացի պաշտոնյաների և որոշ երկրների լրատվամիջոցների տարածած աղմուկին,  կողմերը կարողացել են ընդհանուր եզրեր գտնել:

ՀԳՀԾ-ի անդամ երկրների ավագ բանակցողները անցած շաբաթվա բանակցություների արդյունքները ամփոելու նպատակով կրկին կհավաքվեն Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում: Այս բանակցությունների նպատակն է չեղարկել ճնշող պատժամիջոցները։

Եվրոպական երեք երկրների պատվիրակությունները վերադառնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Իսկ համաձայնության տեքստի մշակման հարցում  զգալի առաջընթաց է գրանցվել։

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման նպատակով Վիեննայի բանակցությունները շարունակվում են  դրանք կործանելուն ուղղված ընդդիմադիր ԶԼՄ-ների արշավի և Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների ֆոնին, սակայն Իրանի ջանքերի շնորհիվ, դրանցում  զգալի առաջընթաց է արձանագրվել: