Իրանի գիտության նախարար. Պատժամիջոցները չեն ազդում Իրանի գիտական առաջընթացի վրա
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է. «Իսլամական Իրանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է, չնայած պատժամիջոցներին ու միլիտարիստների թշնամական գործողություններին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մուհամմադալի Զոլֆի Գոլն ուրբաթ օրը հայտարարել է. «Իմպերիալիստական համակարգը խիստ զայրացած է Իրանի զարմանալի գիտական, հետազոտական և տեխնոլոգիական առաջընթացի կապակցությամբ և իր բոլոր հնարավորություններն օգտագործում է՝ դրան խոչընդոտելու համար»:
Նա հավելել է. «Իրանի թշնամիները քաջ գիտակցում են, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նախանշած ռազմավարությունները կհանգեցնեն իսլամական Իրանի շարունակական զարգացմանը, հետևաբար ավելի շատ թշնամական քայլերի են դիմելու»:
Զոլֆի Գոլը նշել է. «Նրանք, ովքեր կարծում են, թե գիտնականներին սպանելով, կկանգնեցնեն Իրանի զարգացման անիվը, սակայն նրանք պետք է իմանան, որ մենք կրկնակի ուժով ու հզորությամբ ենք շարունակում այս նահատակների լուսավոր ճանապարհը»։
: