Բաղերի. Երկու փաստաթղթերում ներկայացված Իրանի տեսակետերն ընդունվել են որպես ապագա բանակցությունների հիմք
Իրանի ավագ բանակցողը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցի վերաբերյալ երկու փաստաթղթերում ներկայացված Իրանի տեսակետերն ընդունվել են որպես Վիեննայի ապագա բանակցությունների հիմք:
Վիեննայում Իրանի և «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Չինաստան) միջև ընթացող բանակցություններում ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, ուրբաթ օրը կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, անդրադառնալով բանակցությունների այս փուլի արդյունքներին, հայտարարել է. «Բանակցությունների այս փուլում, Իրանը բանակցող կողմերին ներկայացրել է նոր կառավարության և բանակցող պատվիրակության տեսակետերը և դիրքորոշումները՝ բանակցությունների ըթնացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ»:
Նա հավելել է. «Բանակցող կողմերը որպես երկխոսության հիմք են ընդունել պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցի վերաբերյալ Իրանի ներկայացրած երկու փաստաթղթերը: Ըստ այդմ, որպես բանակցությունների հիմք վերցվել է փաստաթուղթ, որը տարբբերվում է բանակցությունների վեցերորդ փուլի ավարտակյան փաստաթղթից»:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է. «Անցած շաբաթ, կողմերն ինտենսիվ և ծանր բանակցություններ են անցկացրել և ի վերջո, մյուս կողմը համաձայնել է միջուկային փաստաթղթում ներառել Իրանի տեսակետը և այն օգտագործել որպես բանակցությունների հիմք»: