Իրանը գտնվում է աշխարհի տարանցիկ ուղիների կենտրոնում
Դեկտեմբեր 19, 2021 05:51 Asia/Tehran
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը Թվիթերում գրել է. «Իրանը գտնվում է աշխարհի տարանցիկ ուղիների կենտրոնում»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանմ հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնալով ապրանքների տարանցման անվտանգվության հարցում Իրանի կարևորությանը, հայտարարել է Իրանից Եվրոպա նոր տարանցիկ ճանապարհի գործարկման մասին:
Մուսավին հավելել է. «ԷԿՕ միջանցքի (Պակիստան, Իրան, Թուրքիա) վերածննդից և Հյուսիս-Հարավ միջանցքի (Ֆինլանդիա, Ռուսաստան, Ադրբեջանական Հանրապետություն, Իրան, Պարսից ծոց և Հնդկաստան) փորձնական մեկնարկից հետո, այս շաբաթ գործարկվել է նոր միջանցք՝ Իրան, Ադրբեջան, Վրաստան, Սև ծով և Եվրոպա»:
Պիտակ