Իրանն աշխարհում թմրանյութերի հայտնաբերման ռեկորդակիր է
https://parstoday.ir/hy/news/iran-i159030-Իրանն_աշխարհում_թմրանյութերի_հայտնաբերման_ռեկորդակիր_է
Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է. «Իրանն աշխարհում թմրանյութերի հայտնաբերման ռեկորդակիր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 07:49 Asia/Tehran
  • Իրանն աշխարհում թմրանյութերի հայտնաբերման ռեկորդակիր է

Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է. «Իրանն աշխարհում թմրանյութերի հայտնաբերման ռեկորդակիր է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը, Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար, գեներալ Իսկանդեր Մոմենին, նշելով, որ թմրանյութը մարդկային մեծ աղետներից է և աշխարհում համատարած վնասների աղբյուր, հավելել է. «Վերջին 40 տարում, մենք մեծ հաջողություններ ենք գրանցել թմրաբիզնեսի դեմ պայքարի ոլորտում, և ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ աշխարհում ափիոնի 90, մորֆինի 70 և հերոինի 20 տոկոսը հայտնաբերվել է Իրանի կողմից։

Ընդգծելով, որ այս ճանապարհին նահատակվել է ավելի քան 12000 իրանցի, գեներալ Մոմենին հավելել է. «Անցյալ տարի հայտնաբերվել է մոտ 1200 տոննա թմրանյութ, ինչը հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio