ԻԻՀ նախագահ. Գեներալ Սոլեյմանին, դաստիարակելով Դիմադրության ուժերին, մեծ հնարավորություն ստեղծեց իսլամական աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i159150-ԻԻՀ_նախագահ._Գեներալ_Սոլեյմանին_դաստիարակելով_Դիմադրության_ուժերին_մեծ_հնարավորություն_ստեղծեց_իսլամական_աշխարհում
Անդրադառնալով տարբեր երկրներից ժամանած Դիմադրության ուժերի դաստիարակման գործում Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գործողություններին, ԻԻՀ նախագահն ասել է. «Այս գործողությունն հսկայական կարողություն ստեղծեց իսլամական աշխարհում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 13:45 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Գեներալ Սոլեյմանին, դաստիարակելով Դիմադրության ուժերին, մեծ հնարավորություն ստեղծեց իսլամական աշխարհում

Անդրադառնալով տարբեր երկրներից ժամանած Դիմադրության ուժերի դաստիարակման գործում Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գործողություններին, ԻԻՀ նախագահն ասել է. «Այս գործողությունն հսկայական կարողություն ստեղծեց իսլամական աշխարհում»:

Երկուշաբթի օրը, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքի անդամների և նրա մահվան երկրորդ տարելիցի միջոցառման պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ նահատակ Սոլեյմանիի կերպարը պետք է բոլորին ներկայացվի որպես իսլամի ազդեցիկ դեմք, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Նահատակ Սոլեյմանին անհատ չէր: Նա մի պատգամաբեր դպրոց էր բոլոր հասարակությունների համար»:

Ռայիսին նշել է, որ նահատակ Սոլեյմանիի ջանքերը և՛ փափուկ շարժում էին, և՛ ծանր պատերազմ: Նա իր ցավն է հայտնել, այն կապակցությամբ, որ ոմանք թունավոր քարոզչությունների ազդեցության տակ, թաքֆիրականության են հետևում և տարբեր ճանապարհներով փորձել է կարգավորել այդ մոտեցումը:

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվեց 2020 թվականի հունվարի 3-ին՝ Իրաքում Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի ագրեսոր  և ահաբեկիչ ուժերի իրականացրած օդային հարձակման հետևանքով: