Իրան. Նահատակ Սոլեյմանիի սպանության մեղադրական վճիռը մինչև տարեվերջ պատրաստ կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i159348-Իրան._Նահատակ_Սոլեյմանիի_սպանության_մեղադրական_վճիռը_մինչև_տարեվերջ_պատրաստ_կլինի
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Իրանի և Իրաքի Դիմադրության նահատակներ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանության գործն ավարտվում է, և մեղադրական եզրակացությունը երեք ամսից կներկայացվի Թեհրանի արդարադատության ​​ դատարան։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 14:07 Asia/Tehran
  • Իրան. Նահատակ Սոլեյմանիի սպանության մեղադրական վճիռը  մինչև  տարեվերջ պատրաստ կլինի

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Իրանի և Իրաքի Դիմադրության նահատակներ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանության գործն ավարտվում է, և մեղադրական եզրակացությունը երեք ամսից կներկայացվի Թեհրանի արդարադատության ​​ դատարան։

Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Իրաքի իշխանությունների հետ փոխըմբռնման հասնելու շրջանակում, Իրանի և Իրաքի կառավարությունների միջև ստեղծվել է համատեղ կոմիտե, և առաջին փուլում երկու երկրների կողմից ստորագրվել է համատեղ հայտարարություն»:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հավելել է.«Գործի քննությունն ավարտվում է, և իրաքյան կողմը փաստաթղթերը հանձնել է Թեհրանին: Իսկ Իրանն այսօր 300 փաստաթղուղթ  է փոխանցել   իրաքյան կողմին»:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նշել է. «Սպանության հեղինակների անունները հայտնի են, և Իրանն ու Իրաքը քրեական պատասխանատվություն են սահմանել բոլոր կասկածյալների համար: ԱՄՆ-ից բացի այլ երկրներ ևս ներգրավված են այս սպանության մեջ և դրանց նույնպես պետք է պատասխանատվության ենթարկել միջազգային մեխանիզմների շրջանակում»:

Դիմադրության իրանցի և իրաքցի հրամանատարները և նրանց  8 աջակիցները մնահատակվել են 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի Բաղդադի օդանավակայանի մոտ  ամերիկացի ահաբեկիչ և ագրեսոր ուժերի օդային հարձակման հետևանքով: հարձակման  անմիջական հրամանը տրվել է Դոնալդ Թրամփի  կողմից: