Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i159390-Իրանի_արտգործնախարարը_հանդիպել_է_Ադրբեջանի_նախագահի_հետ
Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է դիվանագիտական պատվիրակությունների փոխայցելությունների անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 04:31 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է դիվանագիտական պատվիրակությունների փոխայցելությունների անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմն համաձայն, Ադրբեջանի նախագահն ընդգծելով քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ասել է.«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության օրակարգը լայն է և ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լավ արդյունքներ կունենա»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Թուրքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպմանը և բանակցություններին, նշել է, որ այդ հանդիպումը բեկումնային էր և կարող է թափ հաղորդել  երկու բարեկամ և եղբայրական երկրների հարաբերություններին։

Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցով ժամանել է Բաքու: Այցի շրջանակում Ամիր Աբդոլլահյանը  հանդիպել  է ադրբեջանցի իր գործընկերոջ և այդ երկրի խորհրդարանի նախագահի հետ։