Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԺ նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i159394-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Ադրբեջանի_ԱԺ_նախագահին
Իրանի արտգործնախարարը և Ադրբեջանի ԱԺ նախագահն ընդգծել են երկկողմ և խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 04:56 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԺ նախագահին

Իրանի արտգործնախարարը և Ադրբեջանի ԱԺ նախագահն ընդգծել են երկկողմ և խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրն Ադրբեջանի  Ազգային ժողովի նախագահ Սահեբե Ղաֆարովայի հետ հանդիպմանն  անդրադառնալով Իրանի տարածքով Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման մասին Աշխաբադում երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված համաձայնագրին, նշել է. «Իրանի տարածքով Թուրքմենական գազի տեղափոխումն Ադրբեջան կմեկնարկի 2021թ.  հունվարի 1-ից»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Մենք վճռական ենք ընդլայնելու և ամրապնդելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում»:

Ամիր Աբդուլլահյանը նշել է, որ Իրանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի  ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին։

Ադրբեջանի ԱԺ նախագահն անդրադառնալով  երկու երկրների միջև պատմական, կրոնական և մշակութային ընդհանրությունները:նշել է, որ Իրանի արտգործնախարարի այցը Բաքու կարևոր է երկու երկրների հարաբերությունների ապագայի համար: Նա հավելել է. «Իրանն առաջին երկրներից էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց մեր երկրի հետ»։