Մուսավի. Իրանի հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ Իրանի կառավարության հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի։
Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Բաքու կատարած այցին: Նա գրել է. «Ադրբեջանի իշխանությունների հետ կառուցողական բանակցությունները ցույց տվեցին կողմերի լուրջ կամքը՝ հաղթահարելու վերջին արհեստական լարվածությունը»։
Մուսավին հավելել է. «Իրանի 13-րդ կառավարության հարևանության քաղաքականությունը ռազմավարական է»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը մեկօրյա այցով ժամանել էր Բաքու: Այցի ընթացքում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Ազգային ժողովի նախագահ Սահիբ Ղաֆարավայի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։