Մուսավի. Իրանի հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i159522-Մուսավի._Իրանի_հարևանության_քաղաքականությունը_ռազմավարական_նշանակություն_ունի
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ Իրանի կառավարության հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2021 07:52 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանի հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ Իրանի կառավարության հարևանության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի։

Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Բաքու կատարած այցին: Նա գրել է. «Ադրբեջանի իշխանությունների հետ կառուցողական բանակցությունները ցույց տվեցին կողմերի լուրջ կամքը՝ հաղթահարելու վերջին արհեստական ​​լարվածությունը»։

Մուսավին հավելել է. «Իրանի 13-րդ կառավարության հարևանության քաղաքականությունը ռազմավարական է»։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը մեկօրյա այցով ժամանել էր Բաքու: Այցի  ընթացքում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Ազգային ժողովի նախագահ Սահիբ Ղաֆարավայի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։