Իսլամական համակարգը ապահովել է տարածաշրջանի անվտանգությունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Իրանի իսլամական համակարգը կարողացել է զգալիորեն ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»։
Մոհամմեդ Հասան Աբութորաբի Ֆարդը Թեհրանի ուրբաթօրյա աղոթքում ասել է.«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը հանդիսանում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունության պատճառ, իսլամական համակարգը կարողացավ զգալիորեն ապահովել տարածաշրջանի անվտանգության մակարդակը և ճանապարհը հարթել ուժի ձևավորման ոչ միայն Իրանի, այլև իսլամական աշխարհի համար»:
Աբութորաբի Ֆարդն անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ապահովման գործում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանն ասել է. «Նահատակ Սոլեյմանին և նրա զինակիցները ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կարողացան անվտանգություն ապահովել Իրանի, տարածաշրջանի և նույնիսկ Եվրոպայի ու աշխարհի ժողովրդների համար»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ընդգծելով ուժեղ կառավարության համար ֆինանսական համակարգի և պաշտպանական համակարգի կարևորություն ասել է.«Առանց կայուն և ապահով ֆինանսական ռեսուրսների և անվտանգության ապահովման, չենք կարող ճանապարհը հարթել հասարակության բարգավաճման համար»: