Նոր էջ է բացվել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i159580-Նոր_էջ_է_բացվել_Իրանի_և_Ադրբեջանի_հարաբերություններում
Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր սկզբի և երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2021 15:04 Asia/Tehran
  • Նոր էջ է բացվել  Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր սկզբի և երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման մասին։

ԻՐՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը Թվիթերում գրել է.«Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում համաձայնեցվել է հարաբերությունների նոր սկիզբ, իսկ Իլհամ Ալիևի հետ ջերմ հանդիպման ժամանակ ձևավորվել է հարաբերությունների ճանապարհային քարտեզը»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Արդյունավետ խորհրդակցություններ եմ ունեցել իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Այցն ավարտվեց  իրանցիների հետ ջերմ հանդիմամբ: Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում հարևանության քաղաքականությունն է»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի մեկօրյա այցով ժամանել էր Բաքու: Այցի ընթացքում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Խորհրդարանի նախագահ Սահիբ Ղաֆարովայի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։