ԻԻՀ նախագահը 2022 թվականի սկզբին կմեկնի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i159922-ԻԻՀ_նախագահը_2022_թվականի_սկզբին_կմեկնի_Ռուսաստան
Երեքշաբթի օրը Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին լրատվամիջոցների հետ իր երկրորդ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա կատարելիք այցի մանրամասներին ու ժամանակին, ասել է.«Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության շրջանակում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԻԻՀ նախագահին հրավիրել է այցելել Ռուսաստան»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 12:23 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը 2022 թվականի սկզբին կմեկնի Ռուսաստան

Երեքշաբթի օրը Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին լրատվամիջոցների հետ իր երկրորդ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա կատարելիք այցի մանրամասներին ու ժամանակին, ասել է.«Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության շրջանակում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԻԻՀ նախագահին հրավիրել է այցելել Ռուսաստան»:

Այցը տեղի կունենա 2022 թվականի սկզբին:

Ջահրոմին հավելել է. «Այս ուղևորությունը տեղի կունենա հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման Իրանի քաղաքականության շրջանակում և տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման շուրջ քննարկումների նպատակով»։

Անդրադառնալով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին (հունվարի 3-ին), Բահադորի Ջահրոմին ասել է.«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողության արդյունքում և այս ահաբեկչության հեղինակներին բացահայտելուն և քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործընթացը  շարունակվում է»: