Քննարկվել են Իրանի և Նախիջևանի համագործակցության ընդլայնման ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i160108-Քննարկվել_են_Իրանի_և_Նախիջևանի_համագործակցության_ընդլայնման_ուղիները
Նախիջևան Ինքնավար Հանրապետությունում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և ինքնավարության գերագույն խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ազար Զեյնալովը հանդիպել են և քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը: Պաշտոնյաները կարևորել են համագործակցությունները ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 07:45 Asia/Tehran
  • Քննարկվել են Իրանի և Նախիջևանի համագործակցության ընդլայնման ուղիները

Նախիջևան Ինքնավար Հանրապետությունում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և ինքնավարության գերագույն խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ազար Զեյնալովը հանդիպել են և քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը: Պաշտոնյաները կարևորել են համագործակցությունները ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իրանի բնական գազի մատակարարման շարունակմանը,  անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի, երկկողմ հարաբերությունների, Իրան-Ադրբեջան պառլամենտական բարեկամության խմբերի նախագահների համագործակցությանը,  և Իրանի արևելյան ու արևմտյան Ատրպատական նահանգների հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համագործակցության խնդիրներին: Հանդիպման ավարտին որոշում է կայացվել համապատասխան քայլեր իրականացնել  երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ Իրանի գլխավոր հյուպատոսն անդրադարձել է տարածաշրջանում իրանցի առևտրականների գործունեության հետ կապված որոշ դժվարությունների և կոչ արել  աջակցել  նրանց խնդիրների կարգավորմանը: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև գիտական և համալսարանական համագործակցությունների  և Իրանից Նախիջևան դեղամիջոցների արտահանման շարունակման ճանապարհին առկա խնդիրները: