Քննարկվել է Իրանի և Նախիջևանի միջև համագործակցության ընդլայնման ռազմավարությունը
Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների իրավիճակը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահի առաջին տեղակալ Ազար Զեյնալովի հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերջին իրավիճակը և կողմերն ընդգծել համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել բնական գազը Նախիջևանի փոխանցելու շարումակման, տրանսպորտի և կապի, Իրանի և Ադրբեջանի խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարների համագործակցության, ինչպես նաև Նախիջևանի համագործակցությունը Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական և Արդաբիլի նահանգների հետ։ Որոշվել է նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտական և ակադեմիական համագործակցությունը, ինչպես նաև Իրանից դեպի Նախիջևան դեղորայքի արտահանման շարունակականությունը։