Իրանի Խորհրդարանի պատգամավոր. Իրանը չի ընդունում պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i160128-Իրանի_Խորհրդարանի_պատգամավոր._Իրանը_չի_ընդունում_պատժամիջոցների_ժամանակավոր_չեղարկումը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է.«Ժամանակավոր համաձայնագիրը գործիք կդառնա ԱՄՆ-ի ձեռքում՝ պատժամիջոցները վերականգնելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 12:20 Asia/Tehran
  • Իրանի Խորհրդարանի պատգամավոր. Իրանը չի ընդունում պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է.«Ժամանակավոր համաձայնագիրը գործիք կդառնա ԱՄՆ-ի ձեռքում՝ պատժամիջոցները վերականգնելու համար»։

Շահրիար Հեյդարին հստակեցրել է.<< Վիեննայում 4+1-ի հետ բանակցություններում  Իրանը հայտարարել է, որ պետք է   միջուկային պատժամիջոցների ամբողջական չեղարկվեն և ստուգումներից հետո, Իրանը քայլեր կձառնարկի իր միջուկային գործունեությունը հստակեցնելու համար>>։

Հեյդարին ասել է,,  որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին թափանցիկ է և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է Իրանի միջուկային գործունեությունը հավելել է․<<Իրանը երբեք  չի խախտել իր խաղաղ գործողությունները, և ՄԱԳԱՏԷ-ն միշտ ընդգծել է Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը>>։

Նա նշել է.«Եթե Արևմուտքն ընդունի պատժամիջոցները չեղարկելու Իրանի ռազմավարությունը, ապա բանակցություններն արդյունավետ կլինեն, իսկ հակառակ դեպքում Իրանը պատրաստ չի շարունակել մաշողական բանակցությունները»։

Հեյդարին հավելել է. «Պատժամիջոցները հանելու մասին համաձայնագիրը պետք է մշտական ​​լինի։ Ժամանակավոր համաձայնությունն անիմաստ է։ Իրանի դիվանագիտական ​​համակարգը Իսլամական Խորհրդարանի, կառավարության և Իրանի ժողովրդի կողմից փորձում է լիովին չեղարկել պատժամիջոցները»։

Նա ասել է, որ ԱՄՆ-ը կփորձի տարբեր այդ թվում՝ մարդու իրավունքների և հրթիռների ծրագրի պատրվակներով՝ խախտել ժամանակավոր համաձայնագիրը և վերականգնել պատժամիջոցները: