Իրանի Խորհրդարանի պատգամավոր. Իրանը չի ընդունում պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է.«Ժամանակավոր համաձայնագիրը գործիք կդառնա ԱՄՆ-ի ձեռքում՝ պատժամիջոցները վերականգնելու համար»։
Շահրիար Հեյդարին հստակեցրել է.<< Վիեննայում 4+1-ի հետ բանակցություններում Իրանը հայտարարել է, որ պետք է միջուկային պատժամիջոցների ամբողջական չեղարկվեն և ստուգումներից հետո, Իրանը քայլեր կձառնարկի իր միջուկային գործունեությունը հստակեցնելու համար>>։
Հեյդարին ասել է,, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին թափանցիկ է և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է Իրանի միջուկային գործունեությունը հավելել է․<<Իրանը երբեք չի խախտել իր խաղաղ գործողությունները, և ՄԱԳԱՏԷ-ն միշտ ընդգծել է Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը>>։
Նա նշել է.«Եթե Արևմուտքն ընդունի պատժամիջոցները չեղարկելու Իրանի ռազմավարությունը, ապա բանակցություններն արդյունավետ կլինեն, իսկ հակառակ դեպքում Իրանը պատրաստ չի շարունակել մաշողական բանակցությունները»։
Հեյդարին հավելել է. «Պատժամիջոցները հանելու մասին համաձայնագիրը պետք է մշտական լինի։ Ժամանակավոր համաձայնությունն անիմաստ է։ Իրանի դիվանագիտական համակարգը Իսլամական Խորհրդարանի, կառավարության և Իրանի ժողովրդի կողմից փորձում է լիովին չեղարկել պատժամիջոցները»։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը կփորձի տարբեր այդ թվում՝ մարդու իրավունքների և հրթիռների ծրագրի պատրվակներով՝ խախտել ժամանակավոր համաձայնագիրը և վերականգնել պատժամիջոցները: