Իրան. Պատժամիջոցների չեղարկման հարցում լավ առաջընթաց է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/iran-i160136-Իրան._Պատժամիջոցների_չեղարկման_հարցում_լավ_առաջընթաց_է_գրանցվել
Իրանի ավագ բանակցողն ասել է, որ պատժամիջոցների վերացման հարցով Վիեննայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 13:03 Asia/Tehran
  • Իրան. Պատժամիջոցների չեղարկման հարցում լավ առաջընթաց է գրանցվել

Իրանի ավագ բանակցողն ասել է, որ պատժամիջոցների վերացման հարցով Վիեննայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  հինգշաբթի օրը, Նոր տարվա արձակուրդների շեմին, Վիեննայում Իրանի  ԱԳ նախարարի տեղակալ և  ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Վիեննայի բանակցությւոնների 8-րդ փուլում կենտրոնացումը եղել է պատժամիջոցների չեղարկման վրա:  

Բաղերի Քանին հավելել է, որ բանակցությունների այս փուլում կողմերի միջև երկխոսությունը և փոխընբռնումը պատժամիջոցների չեղարկման ստուգման հարցի քննարկման շուրջ շարունակվել է և  կայացել են մի քանի քանի նիստեր:

Իրանի փոխարտգործնախարարն ասել է.«Պատժամիջոցների չեղարկման վերաբերյակ, նամակագրություն է կատարվել երկու կողմերի միջև և բանակցությունների 8-րդ փուլի առաջին օրերին համեմատաբար լավ առաջընթաց է գրանցվել»։

Բաղերի Քանին հույս է հայտնել, որ տարեվերջի տոների հետ կապված մի քանի օր դադարից հետո տարբեր կողմերի հետ ավելի լուրջ աշխատանք կտարվի պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ։

Երկուշաբթի օրը Վիեննայում սկսվել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների 8-րդ փուլը: