Թեհրանի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Ամանորին նվիրված միջոցառում
Թեհրանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել 2022 թվականի Ամանորին նվիրված արարողությունը։
Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ մի խումբ քրիստոնյաների մասնակցությամբ:
Ամանորի գիշերը ամբողջ աշխարհի քրիստոնյաները հաճախում են եկեղեցիներ՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, իրենց կյանքի ու առողջության համար, այցելում են հարազատներին, նվերներ նվիրում միմյանց:
Առաքելական եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Իրանցի քրիստոնյաները Շահ Աբասի ժամանակներից մինչ օրս խաղաղությամբ ապրում են մուսուլմանների, հրեաների և զրադաշտականների կողքին:
Իրանահայերը ներկայացուցիչ ունեն Իրանի իսլամական խորհրդարանում և Իրան-իրաք ութամյա պատերազմի ժամանակ, մյուս հայրենակիցների կողքին, պաշտպանել են իրենց հայրենիքը, մեծ թվով նահատակներ նվիրաբերելով այդ ճանապարհին: