ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ:
https://parstoday.ir/hy/news/iran-i160470-ԻԻՀ_ԱԳՆ_հայտարարությունը_գեներալ_Ղասեմ_Սոլեյմանիի_նահատակության_երկրորդ_տարելիցի_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2022 05:56 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «Գեներալ Սոլեյմանին իր ուրույն դերակատարությունն է ունեցել ԻԻՀ սկզբունքային քաղաքականության իրականացման հարցում  և տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նա պայքարել է  միջազգային ահաբեկչության և ահաբեկչական խմբերի գործողությունների դեմ, ինչի շնորհիվ հռչակվել է  ահաբեկչության դեմ պայքարի հերոս և խաղաղության ասպետ:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, վարելով երկստանդարտ քաղաքականություն և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կեղծ հայտարարություններով, դիմեց միջազգային օրենքներին ու սկզբունքներին հակասող հանցագործ քայլի և ահաբեկչական գործողության   ընթացքում սպանեց ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյային, ով հյուրընկալվել էր Իրաքում:

Ահաբեկչության դեմ պայքարի հերոսի դեմ ուղղված ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաների այս քայլն ահաբեկչական խմբավորումներին ուղղված աջակցություն էր, ապացուցելով,  որ ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդները ստում են:

Գեներալ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկցիների նահատակությունը ոչ միայն չնվազեցրեց Դիմադրության առանցքի հզորությունը, այլ նպաստեց Իրանում  միասնության ամրապնդմանն  ու ավելի հստակեցրեց Դիմադրության ռազմավարությունը:

Ի պատասխան այս ահաբեկչական գործողության, ԻԻՀ զինված ուժերը հրթիռակոծեցին Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանը, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը: Այդ պատասխանի արդյունքում, հավասարումները փոխվեցին և ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարությունը պարտության մատնվեց: Ամերիկյան ուժերը փախուստի դիմեցին Աֆղանստանից, իսկ դրանից հետո սկսվեց ամերիկյան ուժերի դուրսբերումն Իրաքից: Փոփոխության ենթարկվեց նաև Պարսից ծոցի գեոստրատեգիական տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարությունը: Անշուշտ, ԱՄՆ-ի այս հանցագործ քայլի  պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը: Միջազգային իրավական սկզբունքների համաձայն, ԱՄՆ կառավարությունը միջազգային պատասխանատվություն է կրում այս կապակցությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարությունը ոչ մի ջանք չի խնայելու, որպեսզի հանցագործները  պատասխանատվության ենթարկվեն: Նախարարությունն այս ուղղությամբ  քայլեր է ձեռնարկվել, որոնք ներկայացվել են նաև Իրանի ժողովրդին: Այս քայլերը եղել են քաղաքական,  իրավաբանական, միջազգային ու դիվանագիտական: Առաջին հերթին որոշակի քայլեր են ձեռնարկվել՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից ճշմարտության խեղաթյուրումը, որոնց շրջանակում, միջազգային մակարդակով, դատապարտվել է ԱՄՆ կառավարության հանցագործ քայլը: Սպանության հետաքննությունը շարունակվում է և այն իրականացնում է Իրանի ու Իրաքի դատական համատեղ կոմիտեն:

Իրանը մշտապես ջանքեր է գործադրել  տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Եվ Իրանի նոր կառավարությունը սեղմում է հարևանների ձեռքը՝ կայուն ու մշտական համագործակցության և տարածաշրջանի երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու ու  զարգացնելու նպատակով: Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարություևնների կողքին և ամեն ինչ անելու են՝ տարածաշրջանի և իսլամ աշխարհի տարածքային ամբողջականությունը, կայուն խաղաղությունը, անվտանգությունն ու առաջընթացը պահպանելու ուղղությամբ»: