Նահատակ Սոլեյմանիի սպանության գործով 74 մեղադրյալներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են
https://parstoday.ir/hy/news/iran-i160580-Նահատակ_Սոլեյմանիի_սպանության_գործով_74_մեղադրյալներն_ԱՄՆ_ի_քաղաքացիներ_են
Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ընկերների սպանության մեջ ներգրավված 127 մեղադրյալների ինքնությունը և ասել. «Նրանցից 74-ը ԱՄՆ քաղաքացիներ են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 08:25 Asia/Tehran
  • Նահատակ Սոլեյմանիի սպանության գործով 74 մեղադրյալներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ընկերների սպանության մեջ ներգրավված 127 մեղադրյալների ինքնությունը և ասել. «Նրանցից 74-ը ԱՄՆ քաղաքացիներ են»։

Ըստ Fars News գործակալության հաղորդման, Իրանի գլխավոր դատախազ Հոջաթոլեսլամ Մուհամմադ Ջաֆար Մոնթազերին, երկուշաբթի օրը զեկույց է ներկայացրել գեներալ Սոլեյմանիի սպանության գործով դատական ​​իշխանության գործողությունների վերաբերյալ և ասել. «Այս ահաբեկչության  գործով քրեական հետաքննությունը մեկնարկել է 2020 թվականի հունվարի 4-ին՝  գեներալ Սոլեյմանիի և նրա ընկերների նահատակության հաջորդ օրը»:

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է. «Գործով մեղադրական եզրակացությունը պատրաստ է և ուղարկվելու է դատարան»:

Անդրադառնալով նահատակ Սոլեյմանիի սպանության գործով անցած տարվանից Իրանի և Իրաքի միջև լայնածավալ դատական ​​համագործակցությանը, Մոնթազերին նշել է. «Այս համագործակցության ընթացքը դրական է»:

2020թ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով նահատակվեցին Իրաքի կառավարության հրավերով այդ երկիր մեկնած Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի հրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները: