Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք
https://parstoday.ir/hy/news/iran-i160662-Իրանի_դատական_իշխանության_ղեկավար._Մարդու_իրավունքների_ոլորտում_մենք_պետք_է_պահանջատեր_լինենք
Քննադատելով արևմտյան մոտեցումն Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը հայտարարել է. «Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք»։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 05, 2022 08:41 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք

Քննադատելով արևմտյան մոտեցումն Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը հայտարարել է. «Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք»։

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյին, Մարդու իրավունքների շտաբի բարձրագույն խորհրդի նիստում, հարգելով գեներալ Սոլեյմանիի և նար զինակիցների հիշատակը, հայտարարել է. «Արևմուտքը փորձում է Իրանի ուժեղ կողմերից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցը, վերածել թույլ կողմից  և իրենց հարձակումների թիրախի»:

Անդրադառնալով Արևմուտքի կողմից մարդու կրավունքների բացահայտ ոտնահարումներին և այդ կապակցությամբ նրանց կեղծ հայտարարություններին, Մոհսենի Էժեյին հավելել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներն այսօր իրականացնում են մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի և նողկալի հանցագործությունները: Նրանց գործողությունների հետևանքով, ամբողջ աշխարհում, տեղահանվում են ճնշված մարդիկ: Նրանք սպանում են մարդկանց ու ոչնչացնում  տարբեր երկրների ենթակառուցվածքները: Նրանք պատերազմ են հրահրում  երկրների միջև՝ զենքի վաճառքի ծավալները մեծացնելու համար»: