Իրանի դատական իշխանության ղեկավար. Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք
Քննադատելով արևմտյան մոտեցումն Իրանի դատական համակարգի ղեկավարը հայտարարել է. «Մարդու իրավունքների ոլորտում մենք պետք է պահանջատեր լինենք»։
Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյին, Մարդու իրավունքների շտաբի բարձրագույն խորհրդի նիստում, հարգելով գեներալ Սոլեյմանիի և նար զինակիցների հիշատակը, հայտարարել է. «Արևմուտքը փորձում է Իրանի ուժեղ կողմերից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցը, վերածել թույլ կողմից և իրենց հարձակումների թիրախի»:
Անդրադառնալով Արևմուտքի կողմից մարդու կրավունքների բացահայտ ոտնահարումներին և այդ կապակցությամբ նրանց կեղծ հայտարարություններին, Մոհսենի Էժեյին հավելել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներն այսօր իրականացնում են մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի և նողկալի հանցագործությունները: Նրանց գործողությունների հետևանքով, ամբողջ աշխարհում, տեղահանվում են ճնշված մարդիկ: Նրանք սպանում են մարդկանց ու ոչնչացնում տարբեր երկրների ենթակառուցվածքները: Նրանք պատերազմ են հրահրում երկրների միջև՝ զենքի վաճառքի ծավալները մեծացնելու համար»: