Իրանը հայտարարել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրակայաններ կառուցելու ծրագրերի մասին
Հունվար 05, 2022 12:13 Asia/Tehran
Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի փոխնախարար, Էներգիայի վերականգնվող աղբյուրների և էներգաարդյունավետության կազմակերպության ղեկավար Մահմուդ Կամանին։Նա նշել է, որ հաջորդ տարի Իրանը մտադիր է սկսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա նոր էլեկտրակայանների շինարարությունը՝ ընդհանուր 35 հազար ՄՎտ հզորությամբ։Ավելի վաղ Կամանին հայտարարել էր 10 հազար ՄՎտ հզորության էլեկտրաէներգիայի արտադրության ստեղծման ծրագրերի մասին։
civic.am/economy
Պիտակ