Բաղերի Քանի. Հարավային Կորեան պարտավոր է ազատել Իրանի ֆինասնական միջոցները
(last modified Thu, 06 Jan 2022 12:41:56 GMT )
Հունվար 06, 2022 16:11 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Հարավային Կորեան պարտավոր է ազատել Իրանի ֆինասնական միջոցները

«Հարավային Կորեան պարտավոր է ազատ ել Իրանի ակտիվները»,- հայտարարել է ԻԻՀ փոխարտգործնախարարը։

Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը Վիեննայում Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չոյ Ջանգ Կունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հարավային Կորեայի կառավարությունը պարտավոր է ազատել Իրանի արգելափակված միջոցները, իսկ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեն կարող դրան խոչընդոտել»:

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է.«Հարավային Կորեայի՝ Իրանին ունեցած պարտքերի չմարումն արդարացված չէ, և Սեուլը պետք է հնարավորինս արագ ազատ արձակի Իրանի ակտիվները»։

Հարավային Կորեայի փոխարտգործնախարարը  հայտարարել է, որ այդ երկիրը աշխատում է  Իրանին ունեցած պարտքը մարելու ուղղությամբ:

Հանդիպումը կայացվել է կորեական կողմի առաջարկով՝ Վիեննայում Իրանի ներկայացուցչության գարսենյակում: