Գեներալ Ղանի. Ամերիկացիներից վրեժ լուծելու հնարավորությունը կստեղծենք հենց իրենց տանը
https://parstoday.ir/hy/news/iran-i160838-Գեներալ_Ղանի._Ամերիկացիներից_վրեժ_լուծելու_հնարավորությունը_կստեղծենք_հենց_իրենց_տանը
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն ասել է.«Ամերիկացիներից վրեժ լուծելու հնարավորությունը կստեղծենք հենց իրենց տանն ու իրենց կողքին գործող անձանց միջոցով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2022 07:23 Asia/Tehran
  • Գեներալ Ղանի. Ամերիկացիներից վրեժ լուծելու հնարավորությունը կստեղծենք հենց իրենց տանը

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն ասել է.«Ամերիկացիներից վրեժ լուծելու հնարավորությունը կստեղծենք հենց իրենց տանն ու իրենց կողքին գործող անձանց միջոցով»:

Հինգշաբթի օրը,, Մաշհադ քաղաքում կայացած Դիմադրության ճակատի՝ «Սրբավայրերի պաշտպան պանդուխտ նահատակների հիշատակը» միջազգային համաժողովում ունեցած ելույթում, գեներալ Էսմային Ղանին հավելել է.«Նահատակ Սուլեյմանիի արյունը ոգևորությանա ղբյուր է դարձել Դիմադրության մարտիկների համար»:

Նա նշել է. «Ամերիկացիները տարածաշրջանից արմատախիլ են լինելու: Նրանք պետք է դուրս գան Իրաքից: Հակառակ դեպքում, Դիմադրության ճակատը նրանց թշվառական կդարձնի և նրանք Իրաքից ավելի նվաստացած դուսր կգան,  քան Աֆղանստանի դեպքում»:

Նշելով, որ պատժամիջոցների պատճառով Իրանը զրկված է պաշտպանական ամենատարրական միջոցներին հասնաելիության հնարավորությունից, գեներալ Ղանին հավելել է.«Իրանը ոչ միայն կարողացավ արժանապատվությամբ կառավարել իր ներքին վիճակն, այլ չնայած պատժամիջոցներն, կարողացավ օգնել նաև ուրիշներին»:

Անդրադառնալով ամերիկացիների այն խոստովանությանը, թե Աֆղանստանում ծախսել են 2 տրիլիոն դոլար, գեներալ Ղանին հավելել է.«Այս 20 տարիների ընթացքում նրանց սպանեցին  Աֆղանստանի անձնուրաց ու հավատացյալ մեծ թվով քաղաքացիների»: