ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության շրջանակում, Քարաջի Թեսա համալիրում տեղադրվել են տեսախցիկներ
https://parstoday.ir/hy/news/iran-i160896-ՄԱԳԱՏԷ_ի_հետ_Իրանի_համագործակցության_շրջանակում_Քարաջի_Թեսա_համալիրում_տեղադրվել_են_տեսախցիկներ
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հետ գործակալության համագործակցության շրջանակում, Քարաջի Թեսա համալիրում տեղադրվել են տեսախցիկներ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2022 14:26 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության շրջանակում, Քարաջի  Թեսա  համալիրում տեղադրվել են տեսախցիկներ

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հետ գործակալության համագործակցության շրջանակում, Քարաջի Թեսա համալիրում տեղադրվել են տեսախցիկներ

Գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխարինել է Քարաջի Թեսա համալիրի տեսախցիկները: 

Դեկտեմբերի 15-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կտեղադրվեն Քարաջի Թեսա համալիրում:

Ավելի ուշ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին հայտարարեց. «Տեխնիկական, անվտանգության և դատական մանրամասն​​ քննությունից հետո, ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կրկին կտեղադրվեն Քարաջի  Թեսա համալիրում»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio