Գեներալ Սաֆավի. Նահատակ Սոլեյմանիի արյան վրեժի գինը ԱՄՆ-ի արտաքսումն է տարածաշրջանից
https://parstoday.ir/hy/news/iran-i160960-Գեներալ_Սաֆավի._Նահատակ_Սոլեյմանիի_արյան_վրեժի_գինը_ԱՄՆ_ի_արտաքսումն_է_տարածաշրջանից
Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է. «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի արյան վրեժի նվազագույն գինը ԱՄՆ-ի արտաքսումն է տարածաշրջանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 12:37 Asia/Tehran
  • Գեներալ Սաֆավի. Նահատակ Սոլեյմանիի արյան վրեժի գինը ԱՄՆ-ի արտաքսումն է տարածաշրջանից

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է. «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի արյան վրեժի նվազագույն գինը ԱՄՆ-ի արտաքսումն է տարածաշրջանից»:

Գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին շաբաթ օրը Թեհրանում հայտարարել է.«Աֆղանստանից ԱՄՆ-ի խայտառակ փախուստը վկայում է Վաշինգտոնի անկման և իսլամի մեծ նպատակների իրականացման մասին»:

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է.«Նահատակ Սոլեյմանիի և սրբավայրերի պաշտպանների արյունը հերթական պարտությունը կբերի ԱՄՆ-ին: Նահատակների արյունն ավետում է իսլամական հեղափոխության հետագա հաղթանակները և  ԱՄՆ-ին ու տարածաշրջանում եբրայական, արաբական ու հետադիմական իշխանություններին խոստանում հերթական պարտությունը»։