Իրանը հույս ունի, որ Ղազախստանում կայունություն, անվտանգություն և խաղաղություն կհաստատվի
(last modified Mon, 10 Jan 2022 14:10:55 GMT )
Հունվար 10, 2022 17:40 Asia/Tehran
  • Իրանը հույս ունի, որ Ղազախստանում կայունություն, անվտանգություն և խաղաղություն կհաստատվի

Իրանի արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել, որ կայունությունը, անվտանգությունն ու անդորրը հնարավորինս շուտ կվերադառնան Ղազախստան։

Երկուշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների և այդ իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ ասել է.«Անշուշտ, երկրի իշխանությունը և Ղազախստանի ժողովուրդը կխափանեն օտարերկրյա դավադրությունները, որոնք ակտիվացել են երկրում քաոս ու անկայունություն ստեղծելու համար, և  երկիրը թիկունքում կթողնի այս ծանր օրերը»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը միշտ եղել է և կլինի բարեկամ, եղբայր և հարևան Ղազախստանի կողքին։

Ժողովրդական բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին՝ վառելիքի գների բարձրացման դեմ, այնուհետև համատարած դժգոհության ալիքի կառավարության գործունեության դեմ: