Իրանը և Ռուսաստանը պետք է համագործակցեն ահաբեկչական հանցագործությունների դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i161314-Իրանը_և_Ռուսաստանը_պետք_է_համագործակցեն_ահաբեկչական_հանցագործությունների_դեմ_պայքարում
Իրանի գլխավոր դատախազն ընդգծել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի դատական ​​իշխանությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 07:22 Asia/Tehran
  • Իրանը  և Ռուսաստանը պետք է համագործակցեն ահաբեկչական հանցագործությունների դեմ պայքարում

Իրանի գլխավոր դատախազն ընդգծել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի դատական ​​իշխանությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

Հոջաթոլեսլամ Մուհամմադ Ջաֆար Մոնթազերին, ով գլխավորելով բարձրաստիճան տատվիրակություն այցելել է Ռուսաստան, Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ  կոչ է արել ընդլայնել երկու երկրների միջև դատական ​​համագործակցությունը։

Իրանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների բանակցությունների առանցքում եղել են  երկու երկրների դատական համակարգերի միջև համագործակցության խորացումը,  հանցագործների արտահանձնումը, դատապարտյալների տեղափոխումը հուշագրերի և դատական ​​աջակցության շրջանակներում դատական ​​համագործակցության զարգացմանն ուղղված համագործակցության ամրապնդումը։

ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում, Ռուսաստան հրավիրված տարբեր երկրների գլխավոր դատախազները հանդիպելու են  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ