Իրանը և Ռուսաստանը պետք է համագործակցեն ահաբեկչական հանցագործությունների դեմ պայքարում
Իրանի գլխավոր դատախազն ընդգծել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի դատական իշխանությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը։
Հոջաթոլեսլամ Մուհամմադ Ջաֆար Մոնթազերին, ով գլխավորելով բարձրաստիճան տատվիրակություն այցելել է Ռուսաստան, Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ընդլայնել երկու երկրների միջև դատական համագործակցությունը։
Իրանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների բանակցությունների առանցքում եղել են երկու երկրների դատական համակարգերի միջև համագործակցության խորացումը, հանցագործների արտահանձնումը, դատապարտյալների տեղափոխումը հուշագրերի և դատական աջակցության շրջանակներում դատական համագործակցության զարգացմանն ուղղված համագործակցության ամրապնդումը։
ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում, Ռուսաստան հրավիրված տարբեր երկրների գլխավոր դատախազները հանդիպելու են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ