Իրանի և Ղազախստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցում, Իրանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային կարևոր հարցեր։
Մուխթար Թլեուբերդիի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը և տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը։
Նա հավելել է. «Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների հենց սկզբից, Իրանն ուշադրությամբ հետևում է երկրի իրադարձություններին: Իրանը պաշտպանում է Ղազախստանի ինքնիշխանությունը և դատապարտում օտարերկրյա միջամտությունն այդ երկրի ներքին հարցերին»:
Ղազախստանի արտգործնախարարը, ներկայացնելով իր երկրում վերջին զարգացումների մասին զեկույցը, հավելել է.«Իրանի ԱԳ նախարարի հետ զրույցը խորհրդանշում է Թեհրանի աջակցությունը Ղազախստանի ազգային ինքնիշխանությանը»։
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների 30-ամյակին և երկու կողմերի համար դրա կարևորությանը, Մուխթար Թլեուբերդին ԻԻՀ նախագահին հրավիրել է մասնակցել Ղազախստանի միջազգային գագաթնաժողովին, որը կկայանա 2022 թվականի հոկտեմբերին: