Քննարկվել է Իրան-Նախիջևան մաքսային համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i161882-Քննարկվել_է_Իրան_Նախիջևան_մաքսային_համագործակցությունը
Նախիջևանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնիի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մաքսատան ղեկավար Սեհաթ Հաբիբ Բեյլիի հանդիպման ընթացքում քննարկվել է մաքսային ոլորտում երկկողմ համագործակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 07:45 Asia/Tehran
  • Քննարկվել է Իրան-Նախիջևան մաքսային համագործակցությունը

Նախիջևանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնիի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մաքսատան ղեկավար Սեհաթ Հաբիբ Բեյլիի հանդիպման ընթացքում քննարկվել է մաքսային ոլորտում երկկողմ համագործակցությունը։

Հաբիբ Բեյլին գոհունակություն է հայտնել հանդիպման կապակցությամբ, նշելով, որ Իրանի և Ադրբեջանի մաքսատների պաշտոնյաների միջև լավ բանակցություններ և փոխգործակցություններ են ընթանում, որոնցում քննարկվում է երկկողմ համագործակցության վերջին կարգավիճակը։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսատան պետն ասել է, որ երկու երկրների համագործակցության և փոխգործակցության գործընթացում որոշ հարցերի ի հայտ գալը պայմանավորված է վերջին տարիներին կորոնավիրուսի տարածմամբ և այս հարցով պայմանավորված սահմանափակումներով։ Նա հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարմամբ և Ադրբեջանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի կողմից  պայմանները հայտարարելուց հետո, կողմերի համար իրավիճակը կբարելավվի։