Հունվար 23, 2022 09:11 Asia/Tehran
  • Թախթռավանչին հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի ձայնի իրավունքը վերականգնվել է

ՄԱԿ-ում Իրան դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է կազմակերպությունում Իրանի ձայնի իրավունքի վերականգնման մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Մաջիդ Թախթռավանչին շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը վճարել է ՄԱԿ-ին ունեցած պարտքը և Նյու Յորքում համապատասխան հաշվին գումարի փոխանցվելուց անմիջապես հետո, երկուշաբթի օրը, Իրանի քվեարկելու իրավունքը կվերականգնվի:

Թախթռավանչին հավելել է.«Ցավոք, երկրորդ տարին անընդմեջ Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող ու միակողմանի պատժամիջոցների պատճառով, Իրանի անդամավճարի վճարումը բարդացել է»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներն ազդել են տարբեր ոլորտների վրա, ներառյալ՝ առողջապահության, հումանիտար ապրանքների մատակարարման, բժշկական սարքավորումների ձեռքբերման և խոչընդոտել ՄԱԿ-ում Իրանի աշխատանքին»:

Հաղորդումների համաձայն՝ Հարավային Կորեան Իրանի արգելափակված ակտիվներից ավելի քան 18 միլիոն դոլար է վճարել ՄԱԿ-ին՝ որպես Թեհրանի անդամավճար:

Պիտակ