Մոսկվայում Իրանի դեսպանն անդրադարձել է նախագահի Ռուսաստան կատարած այցի ձեռքբերումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i162416-Մոսկվայում_Իրանի_դեսպանն_անդրադարձել_է_նախագահի_Ռուսաստան_կատարած_այցի_ձեռքբերումներին
Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Թեհրանը և Մոսկվան դեմ են արևմտյան միակողմանիությանը, և այս ընդհանուր դիրքորոշումը լավ հնարավորություն է ընձեռել երկու երկրների միջև ավելի մեծ համագործակցության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2022 08:37 Asia/Tehran
  • Մոսկվայում Իրանի դեսպանն անդրադարձել է նախագահի Ռուսաստան կատարած այցի ձեռքբերումներին

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Թեհրանը և Մոսկվան դեմ են արևմտյան միակողմանիությանը, և այս ընդհանուր դիրքորոշումը լավ հնարավորություն է ընձեռել երկու երկրների միջև ավելի մեծ համագործակցության համար»:

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ նախագահի Ռուսաստան կատարած վերջին այցի արդյունքների մասին ասել է. «Երկու երկրներն էլ դեմ են արևմտյան միակողմանիությանը, և միակողմանիության դեմ այս ընդհանուր մոտեցումն է, որ միջազգային ասպարեզում ավելի է մոտեցրել Իրանին և Ռուսաստանին»:

Իրանցի դիվանագետը նշել է, որ ԻԻՀ նախագահի Ռուսաստան երկօրյա այցի ձեռքբերումները կարելի է բաժանել երեք ուղղության՝ երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային համագործակցություն և  միջազգային համագործակցություն, հավելելով. «Երկու նախագահների խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման, էներգետիկայի, միջուկային, առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտներում»։

Ջալալաին հավելել է. «Տարածաշրջանային խնդիրների ոլորտում երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, և երկու նախագահները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում՝ Եմենի, Կովկասի, Սիրիայի, Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականության և Կենտրոնական Ասիայի զարգացումները»։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, հունվարի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մեկնել էր Մոսկվա։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio