Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i162564-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_շարունակում_է_ո_չ_Արևելք_ո_չ_Արևմուտք_քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն իր անկախության տիրույթում շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք քաղաքականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 04:38 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք  քաղաքականությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն իր անկախության տիրույթում շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք քաղաքականությունը»:

Երկուշաբթի օրը, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կայացած Իրանի և հարևանների ազգային համաժողովի ավարտին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն  ասել է. «Մենք հստակ նշում ենք, որ արտաքին հարաբերություններում համագործակցում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ: Սակայն անկախության տիրույթում, Իրանը շարունակում է ո չ Արևելք, ո չ Արևմուտք  քաղաքականությունը»:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցություններին, Աբդոլլահյանն ասել է..«Ամերիկացիները պնդում են ուղիղ բանակցություններ վարելու վրա, սակայն մենք այդ կապակցությամբ հստակ եզրակացություն դեռևս չունենք»: 

Նշելով, որ 13-րդ կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունն է, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Կառավարությունը հետամուտ է հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների օպտիմալացմանը՝ առավելագույնս օգտվելով գոյություն ունեցող կարողություններից և վերականգնելով սահմանափակված հնարավորությունները»: