Իրանահայ պատգամավոր. Իրանի հարաբերություններում Ռայիսիի գործունեությունը գնահատելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i162642-Իրանահայ_պատգամավոր._Իրանի_հարաբերություններում_Ռայիսիի_գործունեությունը_գնահատելի_է
Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ասել է. «Պարոն Ռայիսին գովելի ներդրում է ունեցել միջազգային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում»։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 25, 2022 14:31 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավոր. Իրանի հարաբերություններում Ռայիսիի գործունեությունը գնահատելի է

Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ասել է. «Պարոն Ռայիսին գովելի ներդրում է ունեցել միջազգային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում»։

Երեքշաբթի օրը, Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում ունեցած ելույթում, Արա Շահվերդյանն ասել է.«Իրանահայերն իրենց  չեն անջատում  Իրանի միասնական ժողովրդից և որպես ԻԻՀ քաղաքացի,  քաղաքական ու հասարակական ոլորտներից մինչև մշակութային ու սպորտի ոլորտը, անկախկրոնական ու էթնիկ տարբերություններից ակտիվ գործունեություն են ծավալում հասարակության բոլոր խավերի կողքին»:

Նա հավելել է.«Մեր երկրի միասնությունը հիմնված է երկրի Սահմանադրության վրա։ Աստվածային կրոնների բոլոր հետևորդների իրավունքները  Սահմանադրությամբ հարգվում են, և դա  կարեկցանքի պտուղն է»։

Շահվերդյանը նշել է.«Այսօր մեր երկիրը լիակատար խաղաղության մեջ է` շնորհիվ կարեկցանքի և միասնության և հզոր զինված ուժերի։ Մեր Իրանը հպարտ ու հզոր է միջազգային ասպարեզում արդյունավետ ներկայությամբ և հանդիսանում է տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը, այնպես որ անվտանգությունը, խաղաղությունն ու կայուն կայունությունը հնարավոր չեն լինի առանց Իրանի ներկայության»։