Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i162976-Ամիր_Աբդոլլահյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ադրբեջանի_իր_գործընկերոջ_հետ
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ շուտով Բաքվում կկայանա հյուպատոսական հանձնաժողովի համատեղ նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 04:53 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ շուտով Բաքվում կկայանա հյուպատոսական հանձնաժողովի համատեղ նիստը։

Ամիօր Աբդոլլահյանհը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկողմ համագործակցության ընդլայնումը և տարածաշրջանաին զարգացումները:

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկու երկրների նախագահների հանդիպմանը, ինչպես նաև Իրանի  ճանապարհների նախարարի՝ Բաքու և Ադրբեջանի Պնախարարի՝ Թեհրան կյատարած այցերին, նշելով, որ դրանք վկայում են լավ  հարաբերությունների մասին:

Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները և իր գործընկերոջը հրավիրել այցելել  Իրան:

Անդրադառնալով երկու երկրների լավ հարաբերություններին՝ Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել դյուրացնել և արագացնել երկու երկրների միջև վիզաների տրամադրման գործընթացը, հատկապես՝ ուսանողների և գործարարների համար։

Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև վերջին ամիսներին համագործակցության զարգացման կապակցությամբ և հայտարարել Բաքվում համատեղ հյուպատոսական հանձնաժողովի նիստ անցկացնելու պատրաստակամության մասին։