Իրանը և Հայաստանը համագործակցում են դատական ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i163020-Իրանը_և_Հայաստանը_համագործակցում_են_դատական_ոլորտում
Իրանի և Հայաստանի դատական ​​և իրավական ոլորտի պաշտոնյաները տարբեր հանդիպումներ ու նիստեր անցկացնելով փորձում են կյանքի կոչել երկու երկրների միջև փոխօգնության և իրավական համաձայնագրերի դրույթները։ Այդ մասին հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 14:31 Asia/Tehran

Իրանի և Հայաստանի դատական ​​և իրավական ոլորտի պաշտոնյաները տարբեր հանդիպումներ ու նիստեր անցկացնելով փորձում են կյանքի կոչել երկու երկրների միջև փոխօգնության և իրավական համաձայնագրերի դրույթները։ Այդ մասին հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Հայաստանի Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է.«Թեհրանը և Երևանը փորձում են հնարավորինս ընդլայնելով իրավական և դատական ​​հարաբերությունները՝ արագացնել Իրանի և Հայաստանի քաղաքացիների հետ կապված իրավական գործընթացները և երկու երկրների քաղաքացիների պաշտպանության իրավական գործընթացը»։

Հայաստանի և Իրանի դատական ​​իշխանությունները 2007 թվականին ստորագրել են երկու երկրների միջև քաղաքացիական և քրեական հարցերով իրավական պայմանագիր, որը պարունակում է 30 հոդված: Պամանագիրը հիմնված է պետական ինքնիշխանությունը հարգելու և փոխադարձության սկզբունքի վրա:

Նշենք, որ  2021թ. հոկտեմբերի 12-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան էր այցելել ԻԻՀ գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, ով Երևանում հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Իրանի և Հայաստանի պաշտոնյաների խոսքով, երկու երկրները սերտ հարաբերություններ և համագործակցություն ունեն դատական ոլորտում և փորձում են ընդլայնել դատական ​​և իրավական հարաբերությունները։

Ըստ հաղորդման, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը դատական ​​ոլորտում երկու երկրների համագործակցության մյուս  առանցքն է: