Iran Press-ը հաղորդել է իրանցի սահմանապահների կողմից սահմանների պաշտպանության մասին
Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը ոչ մի պատնեշ չի կարող խոչընդոտել իրանցի սահմանապահների գործունեությանն ու առաքելությանը, և այս օրերին, չնայած Իրաքի հետ Իրանի Քուրդիստան նահանգի սահմանային շրջաններում ձյան առատ տեղումներին, իրանցի սահմանապահների միակ մտահոգությունը եղել է անվտանգության հաստատումն ու պահպանումն Իսլամական Հանրապետության սահմաններին:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ 29 հազար 137 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Քուրդիստանի նահանգը գտնվում է Իրանի արևմուտքում՝ Իրաքի հարևանությամբ և ունի երկու սահմանային գունդ՝ Բանեում և Մարիվանում։ Սահմանապահները պահպանում են Իրաքի հետ Իրանի Քուրդիստանի նահանգի համատեղ սահմանի մոտավորապես 200 կիլոմետրը։
Իրանցի սահմանապահները ձմռան այս ցրտաշունչ եղանակին և չնայած բոլոր դժվարություններին ամուր կանգնած են Իրաքի սահմանին՝ գիշեր-ցերեկ պաշտպանելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա անվտանգության ներքո խաղաղ ապրել։