Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով:
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին ասել է.«Վերջին 10 ամսում Իրանի տարածքով անցել է ավելի քան 10 մլն 228 հազար տոննա արտասահմանյան ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 75 տոկոսով>:
Մողադասին հավելել է.«13-րդ կառավարության կարևոր քաղաքականություններից է, հարևան երկրների հետ առևտրի զարգացումը, և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհով օտարերկրյա առևտրային բեռների փոխադրման դյուրացումը»:
Իրանի Մաքսային ծառայության գլխավոր տնօրենը նաև ասել է.«Այս տարի վերականգնվել է ապրանքների տարանցիկ փոխադրման ծավալների աճը և նախատեսվում է մինչև տարեվերջ տարանցիկ փոխադրման ծավալը հասնի 12 միլիոն 400 հազար տոննայի»:
Մողադասին ընդգծել է.«Իրանի՝ հարավ-հյուսիս և արևելք-արևմուտք միջանցքների հանգույցում գտնվելը, ճանապարհային և երկաթուղային ճանապարհներին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև ITI միջանցքի շահագործումը, Օման ծովի միացումը Սև ծովին, KTAI միջանցքը, Իրան-Աֆղանստան-Ուզբեկստան միջանցքը այն քայլներն են, որոնք կարող են մեծացնել երկրի տարանցիկ փոխադրումների ծավալները»։