Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i163116-Իրանի_տարածքով_տարանցիկ_փոխադրումների_ծավալն_աճել_Է_75_տոկոսով
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 14:57 Asia/Tehran
  • Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 75 տոկոսով:

Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին ասել է.«Վերջին 10 ամսում Իրանի տարածքով անցել է ավելի քան 10 մլն 228 հազար տոննա արտասահմանյան ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 75 տոկոսով>:

Մողադասին հավելել է.«13-րդ կառավարության կարևոր քաղաքականություններից է, հարևան երկրների հետ առևտրի զարգացումը, և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհով օտարերկրյա առևտրային բեռների փոխադրման դյուրացումը»: 

Իրանի Մաքսային ծառայության գլխավոր տնօրենը  նաև ասել է.«Այս տարի վերականգնվել է ապրանքների տարանցիկ փոխադրման  ծավալների աճը և նախատեսվում է մինչև տարեվերջ տարանցիկ փոխադրման ծավալը  հասնի  12 միլիոն 400 հազար տոննայի»:

Մողադասին ընդգծել է.«Իրանի՝  հարավ-հյուսիս և արևելք-արևմուտք միջանցքների հանգույցում գտնվելը, ճանապարհային և երկաթուղային ճանապարհներին  Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև ITI միջանցքի շահագործումը, Օման ծովի միացումը Սև ծովին, KTAI միջանցքը, Իրան-Աֆղանստան-Ուզբեկստան  միջանցքը այն քայլներն են, որոնք կարող են  մեծացնել երկրի տարանցիկ փոխադրումների ծավալները»։