Թեհրանում մեկնարկել է ոսկու, արծաթի և ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդեսը
Հունվար 31, 2022 14:31 Asia/Tehran
Շաբաթ օրը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում մեկնարկել է ոսկու, արծաթի, ոսկերչության և հարակից արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկա են ավելի քան 120 իրանական և 10 արտասահմանյան ընկերություններ, որոնք ցուցադրել են ոսկու, արծաթի և զարդերի արտադրության նորագույն ապրանքներ, նախագծող սարքեր և սարքավորումներ։