Իմամ Խոմեյնու Իրան վերադարձի տարելիցի օրը, Իրանի նավահանգիստներում հնչել են նավերի շչակները
Իմամ Խոմեյնու Իրան ժամանման տարեդարձի օրը, Իրանի Հորմոզգան նահանգի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում հնչել են նավերի շչակները:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնամյակի սկզբին, Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելու տարեդարձի կապակցությամբ, ամբողջ Իրանում կայանաում են տոնական հատուկ միջոցառումներ, և այդ շրջանակում Պարսից Ծոցում հնչել են նավերի շչակները:
Շահիդ Ռաջայի ռազմավարական նավահանգստից բացի, Իրանի Բոմուսի կղզու նավահանգստում ևս հնչել են նավերի շչակները՝ Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի ժամանման տարեդարձի հետ միաժամանակ:
Պարսից ծոցում գտնվող Բոմուսի, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ երեք կղզիները միշտ եղել են Իրանի Իսլամական Հանրապետության անբաժանելի մասը և համարվում են ռազմավարական տարածքներ:
40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժամանեց Իրան: Իմամի՝ Իրան մուտք գործելուց 10 օր անց, փետրվարի 11-ին, Իրանի իսլամական շքեղ հեղափոխությունը հաղթեց: