Մոհսենի Էժեի. Իրանի իսլամական հեղափոխությունը լիովին տարբերվում է մյուս հեղափոխություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i163340-Մոհսենի_Էժեի._Իրանի_իսլամական_հեղափոխությունը_լիովին_տարբերվում_է_մյուս_հեղափոխություններից
Նշելով, որ իսլամական հեղափոխությունը լիովին տարբերվում է մյուս հեղափոխություններից, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Այս հեղափոխության նպատակը, շարժառիթը և լուսահոգի Իմամ Խոմեյնու գործելաոճը, ժողովրդին վստահելն էր»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 02, 2022 13:14 Asia/Tehran

Նշելով, որ իսլամական հեղափոխությունը լիովին տարբերվում է մյուս հեղափոխություններից, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Այս հեղափոխության նպատակը, շարժառիթը և լուսահոգի Իմամ Խոմեյնու գործելաոճը, ժողովրդին վստահելն էր»:

Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի 43-րդ տարեդարձին ընդառաջ, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին և դատական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր այցելել են լուսահաոգի Իմամ Խոմեյնու սրբավայր դամբարան, ծաղիկներ խոնարհել,  հարգանքի տուրք մատուցել ԻԻՀ մեծ ճարտարապետի հիշատակին, և իրենց ուխտը վերահաստատել լուսահոգի Իմամ Խոմեյնու գաղափարների հետ: 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոջաթոլեսլամ  Ղոլամհոսեյն  Էժեին  այս արարողության ժամանակ ունեցած ելույթում, շնորհավորելով  «Այգաբացի տասնօրյակ»-ի և իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով, նշել է.«Լուսահոգի իմամ Խոմեյնին, վստահելով ժողովրդին ու նրա ազնությանը, եզակի հեղափոխություն իրականացրեց»:

Ընդգծելով, որ իսլամը և ժողովրդականությունն Իրանի իսլամական հեղափոխության երկու բնութագրերն են, Մոհսենի Էժեին ասել է.«Լուսահոգի իմամը վստահում էր ժողովրդին և շատ հարցերի շուրջ նրանց հետ էր խոսում»: