Գեղեցիկ Իրանը. Ջաշաքի աղե լեռը Բուշեհրում զբոսաշրջային վայրերից է
https://parstoday.ir/hy/news/iran-i163372-Գեղեցիկ_Իրանը._Ջաշաքի_աղե_լեռը_Բուշեհրում_զբոսաշրջային_վայրերից_է
Ջաշաք լեռը կամ Ջաշաքի աղե գմբեթն Իրանի հարավում գտնվող Դեյր քաղաքի երկրաբանական ամենազարմանալի երևույթներից է, որը գեղեցկացրել է Բուշեհր նահանգի բնական լանդշաֆտը: Այս բնական երևույթը գրանցվել է ազգային ժառանգության ցուցակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 14:35 Asia/Tehran

Ջաշաք լեռը կամ Ջաշաքի աղե գմբեթն Իրանի հարավում գտնվող Դեյր քաղաքի երկրաբանական ամենազարմանալի երևույթներից է, որը գեղեցկացրել է Բուշեհր նահանգի բնական լանդշաֆտը: Այս բնական երևույթը գրանցվել է ազգային ժառանգության ցուցակում:

Ջաշաք աղե լեռը հայտնի է աղերի գույների բազամազանությամբ և պատճառ է դարձել, որ այս երկրաբանական երևույթը հայտնի դառնա որպես Իրանի «աղե հարսնացու»։ Բազմագույն աղե շերտերով գեղեցիկ քարանձավները, աղե ջրվեժները և  լեռան սրտում գտնվող աղի բյուրեղյա  բեկորները, կրկնապատկել են Ջաշաքի   գեղեցկությունը, և հիացնում են զբոսաշրջիկներին: 
Այս զարմանահրաշ երևույթի կենսական մասը  Ջաշաք աղե լեռան աղբյուրներն են: Իրականում դրանք լեռան կյանքի զարկերակն են, քանի որ աղբյուրների խորքից ջուրը թափանցում է դուրս և առանց աղի աղբյուրների, Ջաշաքի աղե գմբեթը չի կարող գոյատևել: