Ռայիսի. Իրանն աջակցում է տարածաշրջանում հանդարտության ու կայունության հաստատմանը 
(last modified Thu, 03 Feb 2022 07:21:53 GMT )
Փետրվար 03, 2022 10:51 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանն աջակցում է տարածաշրջանում հանդարտության ու կայունության հաստատմանը 

Նշելով, որ Ղազախստանի անվտանգությունը, կայունությունն ու հանդարտությունը կարևոր են Իրանի համար, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»:

2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և կառավարության գործունեության նկատմամբ դժգոհության մեծ ալիքի: 
Չորեքշաբթի օրը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ Իրանի ու Ղազախստանի առևտրատնտեսական համագործակցությունների մակարդակը չի համապատասխանում երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին, Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ մեծ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: 
Բարձր գնահատելով Իրանի կողմից տարածաշրջանի երկրների անկախությանը ցուցաբերված աջակցությունը, Կասիմ Ժոմարտ Տոկաևն ասել է.«Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում, Իրանն ու Ղազախստանն ունեցել են սերտ և բարեկամական հարաբերություններ»: