Շամխանի. Իրանի օրինական միջուկային իրավունքները չեն կարող սահմանափակվել որևէ համաձայնագրով
(last modified Sat, 05 Feb 2022 12:44:13 GMT )
Փետրվար 05, 2022 16:14 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շաբաթ օրը թվիթերի իր էջում գրել է.«Իրանի օրինական իրավունքը՝ շարունակելու հետազոտությունն ու զարգացումը և պահպանելու միջուկային խաղաղանպատակ ձեռքբերումները ու հնարավորությունները և դրա անվտանգության ապահովումը, չի կարող սահմանափակվել որևէ պայմանագրով»:

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում մեկնարկել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 8-րդ փուլը։

Արևմտյան բանակցողները Վիեննայում մինչ այժմ չեն արձագանքել Իրանի գրավոր պահանջներին և կեղծ մեղադրանքներ և ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս պահանջներ ներկայացնելով փորձել են որոշումները  տեղափոխել Իրանի դաշտը: