Տարածաշրջանի երկրների համեմատ, տարանցման ոլորտում Իրանի  մասնաբաժնն աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i163702-Տարածաշրջանի_երկրների_համեմատ_տարանցման_ոլորտում_Իրանի_մասնաբաժնն_աճել_է
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների համեմատ, տարանցման ոլորտում Իրանի  մասնաբաժնն աճել է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 07, 2022 12:35 Asia/Tehran

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների համեմատ, տարանցման ոլորտում Իրանի  մասնաբաժնն աճել է:

Երկուշաբթի օրն օնլան ձևաչափով կայացած տրանսպորտային նախագծերի բացման արարողության ժամանակ, Ռոստամ Ղասեմին ասել է.«Թուրքմենստանի հետ կայացած համաձայնությամբ, տարանցիկ ոլորտում երկու երկրների միջև առկա  արգելքները վերացվել են»:

Ղասեմին հավելել է.«Տրանզիտային միջանցքների և համակցված փոխադրումների կիրառման արդյունքում, տարանցման ոլորտում Իրանը զգալի աճ է արձանագրել»։

Անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքին՝ Ղասեմին ասել է. «Մենք փորձել ենք  երկրի երկաթուղային հատվածը միացնելով հյուսիս-հարավ երթուղուն,  հասանելություն ունենալ աշխարհի երկրներին»։